Շվեդիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը և տեղեկացրել է այդ մասին ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը: Այս մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ "2020թ. հունվարի 31-ին Շվեդիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ", - գրել է նա։