23.11.2024
Պուտին. ՌԴ-ԱՄՆ հարաբերություններից է կախված աշխարհի խաղաղությունը
prev Նախորդ նորություն

Ուկրաինան վերածվել է հակառուսական պլացդարմի

Ռազմական փորձագետ Դմիտրի Լիտովկինը հայտարարել է, որ Sea Breeze զորավարժությունների անցկացումը Կիևի և ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցությամբ խոսում է այն մասին, որ Ուկրաինան վերածվել է հակառուսական պլացդարմի:


Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն Ուկրաինայի տարածքն օգտագործում են ՌԴ-ի դեմ ագրեսիվ գործողությունների համար:


Ըստ նրա, Ղրիմը պաշտպանված է թե ՀՕՊ համակարգերով, թե նոր նավերով ու սուզանավերով:


Նրա խոսքով, աշխարհի ոչ մի երկիր, այդ թվում ԱՄՆ-ն չի կարող լուրջ խմբավորում ստեղծել Սև ծովում:


Sea Breeze զորավարժություններն անցկացվում են 1997թ.-ից սկսած: Նախորդ տարի մասնակցել են ԱՄՆ-ն, Ուկրաինան, Բուլղարիան, Թուրքիան, Ռումինիան, Վրաստան և այլ երկրներ: Այս տարի կմիանան նաև Ճապոնիան և Հարավային Կորեան: