ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում Ռուսաստանի անցումը կառավարման խորհրդարանական ձեւին: «Հնարավոր է արդյոք դրա կիրառումը մեզանում: Տեսականորեն հնարավոր է: Նպատակահարմա՞ր է, թե ոչ: Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի դրա վերաբերյալ: Ես կարծում եմ՝ ոչ»,-ասել է Պուտինը: Ըստ նրա, Ռուսաստանն իր հսկայական տարածքով, մեծ թվով ազգերով, ժողովուրդներով, ազգություններով, կարիք ունի ամուր նախագահական իշխանության: