Ֆիլիպիններում կորոնավիրուսի հետևանքով մարդ է մահացել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխանցմամբ` դա կորոնավիրուսից առաջին մահն է Չինաստանի սահմաններից դուրս: Վարակը բռնկվել է Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղից տարածվել և հասել է առնվազն 25 երկիր, այդ թվում` Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան և Ամերիկա, հայտնում է Ազատությունը: Առողջապահության միջազգային կազմակերպությունը կորոնավիրուսի վարակի կապակցությամբ միջազգային արտակարգ դրություն է հայտարարել: Ենթադրվում է, որ հիվանդների թիվն անցել է 14 հազարը, մահացել է ավելի քան 300 մարդ: