Իր գործողություններով Միջերկրական ծովում Անկարան իր դեմ է տրամադրում բազմաթիվ տարածաշրջանային երկրներ: Թուրքիան արդեն իսկ առաջացրել է տարածաշրջանի երկրների ու ԵՄ-ի զարյույթը հորատող նավ ուղարկելով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի: Փորձագետ Լևենտ Օզգյուլը հայտարարել է, որ Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, Կիպրոսը, Եգիպտոսը, ՌԴ-ն, ԱՄՆ ունի կիպրական գոտում աշխատելու լիցենզիա և նրանց շահերը հակասում են Թուրքիայի նպատակներին Միջերկրական ծովի արևելյան հատվածում: