Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները պետք է լինեն ավելի լավ, քան վերջին տարիներին էին, երկու երկրներն էլ աշխատում են այդ ուղղությամբ։ Պետդեպում երեքշաբթի օրը տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Նա պատմել է, որ այս տարվա գարնանը Մոսկվա իր այցից հետո երկու երկրներն աշխատել են այդ հարցի շուրջ։