25.11.2024
Հանրապետական կոնգեսականները Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծ են պատրաստում
11.10.2019
Հանրապետական կոնգեսականները Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծ են պատրաստում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականները Սենատի իրենց գործընկերներից հետո օրինագիծ են պատրաստում Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին՝ կապված Սիրիայի հյուսիս-արեւելքում նրա ռազմական գործողության հետ, ինչպես նաեւ Անկարայի համագործակցության պատճառով «ԱՄՆ հակառակորդների հետ, ինչպիսին Ռուսաստանն է»: Այս մասին նշված է կոնգրեսական Լիզ Չեյնիի (հանրապետական կոնգրեսական Վայոմինգ նահանգից) կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: «Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը եւ նրա ռեժիմը պետք ծանր հետեւանքների բախվեն Սիրիայի հյուսիսում մեր քուրդ դաշնակիցների վրա դաժան հարձակում գործելու պատճառով: Այս պատժամիջոցները ոչ միայն պատասխան են արյունահեղ հարձակումներին: Կոնգրեսին երկար ժամանակ մտահոգում է թուրքական ռեժիմի համագործակցությունը ԱՄՆ հակառակորդների հետ, ինչպիսին Ռուսաստանն է: Եթե Թուրքիան ցանկանում է, որ իրեն վերաբերվեն ինչպես դաշնակցի, պետք է իրեն պահի համապատասխան ձեւով»,- ասել է Չեյնին: