19.04.2025
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները պետք է լինեն ավելի լավ, քան վերջին տարիներին էին․ Պոմպեո
prev Նախորդ նորություն

Թրամփը ստորագրել է հրամանագիր ԱՄՆ-ում հակասեմականության դեմ պայքարի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր երկրում հակասեմականության աճին դիմակայելու մասին։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տանը, հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։


«Նախագահի հրամանագիրը բացատրում է, որ, համաձայն 1964 թվականի քաղաքացիական իրավունքների մասին օրենքի, հակասեմականությունը խտրականություն է ցեղական, մաշկի գույնի կամ ազգության հատկանիշներով»,- նշել են Սպիտակ տան մամուլի ծառայությունում։


Թրամփը հանձնարարել է նախարարություններին եւ գերատեսչություններին միջոցներ ձեռնարկել այդ երեւույթի դեմ պայքարի համար։

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար