19.04.2025
Թրամփը պետք է հետևի Սենատի օրինակին և ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Սամանտա Փաուեր
prev Նախորդ նորություն

Դա ԱՄՆ-ի խայտառակ էջն է. Էրդողանը սպառնում է ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնում է ԱՄՆ-ին ընդունել Ամերիկայի գաղութացման ընթացքում հնդկացիների ցեղասպանության մասին բանաձևը: Սա ի պատասխան ԱՄՆ-ի Սենատի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրության ժամանակ Հայերի ցեղասպանության ճանաչմանը: 


«Մենք բացել ենք ավելի քան 1 մլն փաստաթուղթ 1915 թվականի իրադարձությունների մասին: Եկեք, ուսումնասիրեք: Մենք խոսում ենք՝ ձեռքում պահած փաստաթղթերը: Մենք նույնպես պետք է ձեր դեմ քայլեր ձեռնարկենք մեր խորհրդարանի այդօրինակ որոշումներով: Եւ մենք դա կանենք: Կարելի՞ է արդյոք լռել հնդկացիների վերաբերյալ Ամերիկայի մասին խոսելիս: Դա ԱՄՆ-ի խայտառակ էջն է»,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ ասել է Էրդողանը A Haber հեռուստաալիքի եթերում:


Հիշեցնենք, անցած շաբաթ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւը:

Պենտագոնը արձագանքել է Անկարայի՝ ամերիկյան ռազմաբազաները փակելու սպառնալիքներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար