Պենտագոնն արձագանքել Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ երկրից ամերիկյան ռազմակայանները վտարելու սպառնալիքին: Պենտագոնում նշել են, որ ԱՄՆ-ի ուժերի կարգավիճակը Թուրքիայում ընկալում են որպես «երկար տարիների համագործակցության և ՆԱՏՕ-ում ռազմավարական դաշնակցի պաշտպանության խորհրդանիշ»: ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը ձգտում է պահպանել այդ հարաբերությունները հորդորելով Թուրքիային շարունակել կառուցողական քաղաքականությունը տարաձայնությունների շուրջ: