12.08.2025
Ռուսաստանը ԱՄՆ ոչ բարեկամական հարձակումներին կպատասխանի, եթե դրանք շարունակվեն. Լավրով
26.12.2019
Ռուսաստանը ԱՄՆ ոչ բարեկամական հարձակումներին կպատասխանի, եթե դրանք շարունակվեն. Լավրով

Մոսկվան հետագայում եւս կպատասխանի Վաշինգտոնի կողմից ոչ բարեկամական հարձակումներին, եթե դրանք շարունակվեն: Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Ոչ բարեկամական հարձակումներին կպատասխանենք նաեւ հետագայում, եթե դրանք ամերիկյան կողմից շարունակվեն,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: - Այդուհանդերձ, կարծում ենք, որ սխալ կլիներ անորոշ ժամանակով հետաձգել մեր երկրների եւ աշխարհի համար կարեւոր խնդիրների լուծումը»: Լավրովն ընդգծել է, որ տարբեր ուղղություններով ԱՄՆ-ի հետ փոխգործակցություն կառուցելու ռուսական առաջարկները շարունակում են մնալ «սեղանին»: «Սա վերաբերում է նաեւ ռազմավարական կայունության թեմային, որի իրավիճակի համար Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հատուկ պատասխանատվություն են կրում որպես խոշորագույն միջուկային տերություններ»,- հավելել է նա: