Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում «սառնության շրջանն» ավարտված է: «Ես չեմ ասի թե ամերիկացիները մեր շատ մեծ բարեկամներն են: Բայց սառնության շրջանը, երբ մենք միմյանց էինք նայում ինչ-որ երկաթբետոնե պատի միջով, ավարտվել է»,- նշել է նա: Նրա խոսքով, Բելառուսը կարգավորում է հարաբերությունները «մեծագույն կայսրության» հետ, ինչը, սակայն, մտահոգել է Ռուսաստանին: