Նոյեմբերին կայացած Թրամփ-Էրդողան հանդիպումն այդպես էլ չհանգուցալուծեց Թուրքիայի կողմից ռուսական C-400 գնելու հարցը: Փորձագետ Օմար Լամրանին հայտարարել է, որ Անկարայի կողմից ռուսական համակարգերի գնումը լուրջ խնդիրներ է առաջացրել ՆԱՏՕ-ի ներսում: Նրա խոսքով, Թուրքիան ՆԱՏՕ-ն թուլացնելու համար կարող է և դուրս չգալ Դաշինքից՝ թուրքական համագործակցության բացակայությունն արդեն վնասում է Դաշինքին: Նրա խոսքով, Թուրքիան հսկում է Բոսֆորը և Դարդանելան, նա պատմականորեն թույլ է տվել հեռու պահել ՌԴ-ին Մերձավոր Արևելքի նավթային շրջաններից: