19.04.2025
ՌԴ ապագա վարչապետի անունը հայտնի է
prev Նախորդ նորություն

Մերկել. Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի ուշադրությունը թուլանում է

Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի ուշադրությունը թուլանում է, և այդպես կլինի ցանկացած նախագահի դեպքում: Ուստի մենք բոլորս Եվրոպայում և հատկապես Գերմանիայում, պետք է ավելի մեծ պատասխանատվություն վերցնենք մեզ վրա: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:


Նրա խոսքով, դա վերաբերում է նաև ռազմական ոլորտին, որտեղ Եվրոպան պետք է մեծացնի իր ներուժը և ավելացնի ռազմական ծախսերը՝ դրա համար օգտագործելով ՀՆԱ-ի 2 տոկոսից ավելին, ինչը նախատեսված է դաշինքի հանդեպ անդամների պարտավորություններով:


Ըստ նրա, Եվրոպան պետք է պատրաստ լինի ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել համաշխարհային քաղաքականության մեջ և զարգացնել իր ռազմական ներուժը, քանի որ ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունները շարունակում են փոխվել:


 


 


 

Պուտինը հրամանագիր է ստորագրել Միշուստինին վարչապետ նշանակելու մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար