Արդարություն և զարգացում կուսակցության նախկին անդամ Ալի Բաբաջանը կարող է առաջադրվել նախագահի թեկնածու՝ մի շարք ընդդիմադիր կուսակցությունների ընդհանուր թեկնածուի կարգավիճակով՝ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի: Նշվում է, որ նախկին փոխվարչապետ Բաբաջանն առաջադրվելու է, որպես ընդդիմադիր միասնական թեկնածու՝այդ թվում հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և Լավ կուսակցության կողմից: Այդ տեղեկատվության աղբյուրները գալիս են ընդդիմադիր կուսակցություններից: