ՆԱՏՕ-ի երկրները պետք է պատրաստ լինեն դիմակայել Ռուսաստանի կողմից կիբեռսպառնալիքին․ Պոմպեո
ՆԱՏՕ-ի երկրները պետք է պատրաստ լինեն դիմակայել Ռուսաստանի կողմից կիբեռսպառնալիքին, որը հսկայական մասշտաբ ունի։ Նման պնդումով է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ելույթ ունենալով Կենտուկի նահանգի Լուիսվելլա համալսարանում:
«ՆԱՏՕ-ն ստեղծվել է Խորհրդային Միության դեմ պայքարի համար»,- ասել է նա։ «Խորհրդային Միությունն այլեւս չկա, Ռուսաստանը մնում է։ Սակայն Ռուսաստանի կողմից սպառնալիքի բնույթը նույնպես փոխվել է, այժմ նա կիբեռոլորտում հսկայական մասշտաբի բաղադրիչ ունի։ Մեզ պետք է համոզվել նրանում, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է դիմակայել այդ մարտահրավերին»,- հայտարարել է նա:
«Չինաստանը նույնպես ՆԱՏՕ-ի համար հսկայական սպառնալիք է ներկայացնում, նրանք փորձում են թաքնված մուտք գործել ՆԱՏՕ-ի համակարգեր, կոմունիկացիոն խողովակներ եւ զավթել տեխնոլոգիաները։ Նրանք պատրաստ են գնալ այդ ամենին, որպեսզի ուժեղանան մեր տրանսատլանտյան դաշնակիցների հաշվին։ ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի նաեւ դրան»,- հավելել է Պոմպեոն։