25.11.2024
ԱՄՆ-ը չպետք է պարտադրի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին սեփական արտադրության զինամթերք. Ֆրանսիա
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը կարող է Կիեւին օգնել Ղրիմին հարցում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է Կիեւին օգնել Ղրիմի շուրջ ստեղծված իրադրության հարցում:


«Կարծում եմ, որ Ղրիմի գործում կարող էր օգնել ԱՄՆ-ը: Կարող էր լինել բանակցությունների այս ձեւաչափը՝ Ուկրաինա, Ռուսաստան, ԱՄՆ»,- ասել է նախագահը:


«Ես գագաթնաժողովում կհարցնեմ՝ մենք կարող ենք արդյոք Ղրիմի մասին խոսել այդ շրջանակում: Եթե ոչ, ապա ես կցանկանայի, որ մենք համաձայնեցնեինք մեկ այլ ձեւաչափ»,- հավելել է Զելենսկին:


«Դա մեր տարածքն է, եւ ես կցանկանայի, որ այն մեզ վերադառնար»,-հայտարարել է նա: