Ռուսաստանը կվճարի Եվրախորհրդի բյուջե իր պարտքը 2017 և 2018 թվականների համար, գումարը կկազմի ավելի քան 54 միլիոն եվրո: Այս մասին ասվում է ՌԴ Կառավարության որոշման մեջ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ որոշման մասին Ռուսաստանի արտգործնախարարությունը կտեղեկացնի Եվրախորհրդին: Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել էր, որ Մոսկվան շուտով կփոխանցի իր գումարը Եվրոպայի խորհրդին: ԵԽ-ն դեռ չի արձագանքել արված հայտարարություններին: