Հայազգի Սարկիսով եղբայրները Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցանկում 8-րդ հորիզոնականում են (1,6 միլիարդ դոլար): Ցանկը ներկայացրել է Forbes հանդեսը: Արդեն հինգերորդ տարին Գուցերիեւների ընտանիքը անընդմեջ պահպանում է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշի առաջին հորիզոնականը: Խմբի հիմնադիր Միխայիլ Գուցերիեւի եւ նրա մերձավորների կարողությունը գնահատվում է 5,65 միլիարդ դոլար, տարվա ընթացքում այն կրճատվել Է 320 միլիոն դոլարով: Forbes-ի ցուցակի երկրորդ տեղն զբաղեցրել է Ռոտենբերգների ընտանիքը՝ 5,18 միլիարդ դոլար ակտիվներով: Երրորդ հորիզոնականում է Շայմիեւների ընտանիքը: Թաթարստանի նախագահ Մինթիմեր Շայմիեւի որդիները՝ Ռադիկը եւ Այրաթը, ոչ միայն պահպանել են տարածաշրջանի ամենահարուստ բնակիչների կարգավիճակը, այլեւ մեծացրել են իրենց կապիտալները. մեկ տարում նրանց կարողությունն ավելացել Է 320 միլիոն դոլարով՝ հասնելով 2,8 միլիարդի: