ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ մեծ առաջընթացի է հասել: Այս մասին նա ասել է Սպիտակ տանը նախարարների կաբինետի նիստի ժամանակ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ Իրանը հայտարարել է միջուկային ծրագրի հարցով բանակցություններ վարելու պատրաստակամության մասին:«Նրանք ցանկանում են բանակցել, եւ մենք կտեսնենք՝ ինչ տեղի կունենա»,- ասել է Թրամփը:Թրամփը վստահեցրել է, որ չի ցանկանում փոխել Իրանի ռեժիմը, այլ պարզապես ցանկանում է, որ Իրանը հեռանա Եմենից: