2.08.2025
Հիլարի Քլինթոնը պաշտպանել է Թրամփի իմպիչմենտի գործընթացը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը մտադիր է Իրանի ԻՀՊԳ-ին կտրել երկրի տնտեսությունից. Պոմպեո

ԱՄՆ վարչակազմը մտադիր է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների գնդին երկրի արտաքին տնտեսական գործունեությունից կտրելու փորձ ձեռնարկել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:


«Մենք նոր գործողություններ ենք ձեռնարկում, որպեսզի ԻՀՊԳ-ին կտրենք իրանական տնտեսությունից: Միացյալ Նահանգներն ակտիվացնում է այն բանին ուղղված ջանքերը, որ մյուս երկրներին ու ընկերություններին ավելի լավ ծանոթացնի այն ռիսկերի հետ, որոնցով ուղեկցվում է ԻՀՊԳ-ի կառույցների հետ գործեր վարելը, և մենք պատժելու ենք այդ պետություններին ու ֆիրմաներին, եթե նրանք համառեն և մարտահրավեր նետեն մեր նախազգուշացումներին»,-հայտարարել է նա:

Թրամփը խոստացավ օգնել «վերադարձնելու» Ղրիմը. Զելենսկի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան