Հայաստանը ջերմորեն ողջունում է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը նախատեսող օրինագծի ընդունումը Ֆրանսիայի Ազգային ժողովում: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Նա շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին (ստորին պալատ):