25.11.2024
Խաչատուրյան քույրերի հորը մեղավոր են ճանաչել դուստրերին անարգանքի ենթարկելու համար
prev Նախորդ նորություն

Լոնդոնն ու Բրյուսելը դեռ կարող են պայմանավորվածության հասնել Բրեքզիթի հարցում. Ջոնսոն

Բրիտանական կառավարության ղեկավարը կարծում է, որ Լոնդոնն ու Բրյուսելը դեռ կարող են պայմանավորվածության հասնել Բրեքզիթի հարցում: Այս մասին Բորիս Ջոնսոնը հայտարարել է Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:


Մերկելը հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը կկարողանան 30 օրվա ընթացքում հարցի լուծում գտնել, գրում է Ազատությունը:


Եվրամիության առաջատար երկրներից Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ի պատասխան հայտարարել է, թե Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու պայմանները վերանայման ենթակա չեն:


Բեռլինը Բորիս Ջոնսոնի՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում առաջին արտասահմանյան ուղևորության կանգառն է: Այսօր նա կմեկնի Փարիզ՝ հանդիպելու Ելիսեյան պալատի ղեկավարի հետ:


Բրիտանացի վարչապետը փորձում է եվրոպացի գործընկերներին համոզել նոր բանակցություններ սկսելու հարցում, սակայն միաժամանակ հայտարարում է, թե պատրաստ է նաև առանց պայմանավորվածությունների Եվրամիությունը լքելու տարբերակին, որը, շատերի համոզմամբ, հղի է ծանր տնտեսական հետևանքներով: Ջոնսոնի կարգախոսը ցանկացած գնով Բրեքզիթի գործընթացը Բրյուսելի հետ համաձայնեցված ժամկետում ավարտելն է: Բրեքզիթի վերջնական ժամկետը հոկտեմբերի 31-ն է: