Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն առանց քննարկման հաստատել է Ղրիմի եւ Սեւաստոպոլի դեմ սահմանափակիչ միջոցները 12 ամսով երկարացնելը Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման չճանաչման քաղաքականության շրջանակում: Այդ մասին հայտնել է Բրյուսելի մի աղբյուր: «Որոշումն ընդունվել է առանց քննարկման: Պաշտոնական երկարացումը ԵՄ-ի խորհուրդը նախարարների մակարդակով կհաստատի հաջորդ շաբաթ»,- ասել է նա: