25.11.2024
Թրամփի վարչակազմը մտադիր է կրճատել միջազգային օգնությանն ուղղված ծախսերը. Politico
prev Նախորդ նորություն

Հայաստանը շուրջ 300 մլն դոլար պարտք է Ռուսաստանին. ամենամեծ պարտքն ունի Բելառուսը

Հայաստանը շուրջ 300 մլն դոլար պարտք է Ռուսաստանին: Այս մասին հայտնում է РБК-ն, որոը բացահայտել է Ռուսաստանին պատք ունեցող երկրների ցանկը:


Նշվում է, որ ՌԴ կառավարությունն ավանդաբար գաղտնի է պահում այլ երկրների տրվող ֆինանսական ու արտահանման վարկերը: Տեղեկությունը հրապարակային է դառնում միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը ստորագրում է միջկառավարական համաձայնագրեր, որոնք այնուհետև վավերացվում են Պետդումայի կողմից, երբ դրանց մասին պատմում են պաշտոնատար անձինք կամ երբ տեղեկությունը բացահայտվում է վարկառու պետության միջոցով:


Համաձայն հրապարակման, ռուսական պետական վարկերի գծով ընդհանուր պարտքը 2019 թվականի մայիսի 1-ի դրությամբ ՌԴ ֆինանսների նախարարությունը գնահատել էր 39,4 մլրդ դոլար, որից 15,8 մլրդ-ը պարտք են ԱՊՀ երկրները:


Սակայն ամենամեծ պարտքն ունի Բելառուսը՝ 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ 7,55 մլրդ դոլար: Երկրորդ տեղում Ուկրաինան է՝ մոտ 3,7 մլրդ դոլար: Պարտք ունեցող ԱՊՀ երկրների թվում է նաև Հայաստանը՝ 0,3 մլրդ:



ԱՊՀ շրջանակից դուրս օտար երկրների շարքում ամենամեծ պարտքն ունեն Վենեսուելան՝ 3,5, Կուբան՝ 3,2 մլրդ դոլար: