Ռուսաստանը պատրաստ է Իրանին Ս-400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարել, սակայն Թեհրանը նման խնդրանքով դեռ չի դիմել: Այդ մասին РИА Новости-ին հայտնել են ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության մամուլի ծառայությունից: «Մենք բաց ենք Ս-400 «Տրիումֆ» համակարգերի մատակարարման հարցով բանակցությունների համար, այդ թվում` Իրանի հետ»,- շեշտել են մամուլի ծառայությունից: