25.11.2024
Պուտինը և Մակրոնը քննարկել են իրանական միջուկային գործարքի շուրջ իրավիճակը
prev Նախորդ նորություն

Կոնգրեսը Թրամփին մեղադրել է ռասիզմի մեջ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 240 կողմ, 187 դեմ քվեների հարաբերակցությամբ ընդունել է հայտարարություն, որով քննադատում է նախագահ Դոնալդ Թրամփի ռասիստական մեկնաբանությունը:


Օրենսդիրներին զայրացրել է նախագահի Twitter-յան աղմկահարույց գրառումը, որով նա առաջարկել է մի խումբ կին կոնգրեսականներին «վերադառնալ լիովին ձախողված և հանցավորության ճիրաններում հայտնված այն տեղեր, որտեղից նրանք ժամանել են Ամերիկա»:


Թրամփի այդ գրառումը հասցեագրվել է Նյու Յորքից ընտրված Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսին, Մինեսոթայից Իլհան Օմարին, Մասաչուսեթսից Այանա Փրեսլիին և Միչիգանից Ռաշիդա Թլաիբին:


Նրանք բոլորը Միացյալ Նահանգների լիիրավ քաղաքացիներ են, օրենսդիրներ։ Չորսից երեքը ծնվել են հենց Ամերիկայի տարածքում, իսկ Իլհան Օմարի ծննդավայրը Սոմալին է, սակայն դա օրենքի տեսակետից խոչընդոտ չէ Կոնգրես ընտրվելու համար: