25.11.2024
Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը գալիս է Երևան
prev Նախորդ նորություն

Անկարայում վիրավորում ստացած բելառուսցի դիվանագետը վերակենդանացման բաժանմունքում է

Նախօրեին Անկարայում վիրավորում ստացած բելառուսցի դիվանագետը վերակենդանացման բաժանմունքում է: Նրա վիճակը ծանր է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:


Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլիյ Գլազը հայտնել է, որ գիշերը դիվանագետը շտապ վիրահատվել է, այն հաջող է անցել:


Անկարայի նահանգապետը հորդորել է բելառուսցի դիվանագետ Ալեքսանդր Պոգանշևի դեմ մահափորձը չքաղաքականացնել, քանի որ այն կենցաղային վեճի հետևանք է։ Վասիփ Շահինը հաստատել է, որ միջադեպից հետո հանցագործը տուն է գնացել և ինքնասպանություն գործել։


Նշենք, որ դիվանագետի վրա հարձակումը տեղի է ունեցել, երբ վերջինս որդու հետ զբոսնում էր Անկարայի Դիքմեն զբոսայգում: Նրա վրա կրակել են, երեխան չի տուժել: Ավելի ուշ թուրք իշխանությունները հայտնել են, որ հարձակվողը ինքնասպան է եղել: