25.11.2024
Բորիս Ջոնսոնը կդառնաԲրիտանիայի հաջորդ վարչապետը
prev Նախորդ նորություն

Հայկական եւ ասորական համայնքները Լոս Անջելեսում ստորագրել են համագործակցության հուշագիր

Հարավային Կալիֆոռնիայի Ասորա-հայկական ասոցիացիան (AAASC) եւ Ամերիկայի Հայ դատի արեւմտյան տարածաշրջանի հանձնախումբը (ANCA-WR) հուլիսի 22-ին փոխըմբռնման եւ համագործակցության հուշագիր են ստորագրել երկու կազմակերպությունների միջեւ հարաբերությունների հետագա խորացման եւ ինստիտուցիոնալացման նպատակներով, տեղեկացնում է արեւմտյան շրջանում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը։


Աղբյուրի համաձայն՝ հուշագիրն ընդունում է երկու համայնքների միջեւ պամական հարաբերությունները, ընդգծում համագործակցության եւ փոխըմբռնման կարեւորությունը եւ պարտավորեցնում երկու համայնքներին ապահովել համակողմանի համագործակցություն։


«Փոխըմբռնման եւ համագործակցության հուշագրի ստորագրումը Հարավային Կալիֆոռնիայի Ասորա-հայկական ասոցիացիայի հետ հարաբերությունները կբարձրացնի ավելի խոր ինստիտուցիոնալ մակարդակի»,- նշել է Հայ դատի հանձնախմբի (արեւմտյան շրջան) նախագահ Նորի Հովսեփյանը։


Հարավային Կալիֆոռնիայի Ասորա-հայկական ասոցիացիայի նախագահ Ռամոն Թեհշի խոսքով՝ այս հուշագիրը պաշտոնապես կամրացնի պատմական միությունը եւ կծառայի երկու համայնքների միջեւ կապերի ամրապնդմանը։