Թուրքիային С-400 ռուսական համալիրների մատակարարումը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ 5-րդ սերնդի F-35 կործանիչի ծրագրի համար: Ատլանտյան խորհրդում ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի օգնական Քեթրին Ուիլբարգերը: «Ռուսաստանը Թուրքիային առաջարկում է ձեռք բերել С-400 համակարգերը...Այս գործարքի ավարտը կարող է կործանարար լինել ոչ միայն F-35 ծրագրի համար, որում Արեւմուտքն իրականացրել է ավիացիայի ոլորտի իր բոլոր հնարավորությունները, այլեւ խաթարել Թուրքիայի համագործակցությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, ինչը դաշինքի պաշտպանության գլխավոր կողմերից է», — ասել է նա: