25.11.2024
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Պետդեպ
03.05.2019
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Պետդեպ

ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, լրջորեն է վերաբերում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ իր պատասխանատվությանը եւ հավատարիմ է խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում կողմերին օգնելու ջանքերին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ «ԱՄՆ-ը լրջորեն է վերաբերում իր պատասխանատվությանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող։ Մենք ուրախ ենք, որ կողմերի միջեւ առաջնորդների եւ ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպումներ են տեղի ունեցել։ Կողմերը շփման գծում լարվածությունը թուլացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։ Վերջերս Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը բավարար համաձայնություններ են ձեռք բերվել»,- ասել է Քենթը։ Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը ԱՄՆ-ում անցկացնելու հնարավորության մասին՝ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչն ասել է․ «Ինչ վերաբերում է հաջորդ հանդիպմանը, ես չեմ կարող ասել, որ մենք որոշել ենք տեղը։ Սակայն վստահ եղեք, որ ԱՄՆ-ը լրջորեն է վերաբերում իր պարտավորություններին։ Մենք ուզում ենք աջակցել գործընթացին, որը կհանգեցնի հակամարտության խաղաղ լուծմանը։ Մենք հավատարիմ ենք մնում խաղաղ ճանապարհով հակամարտությունը լուծելու համար կողմերին օգնելու ձգտմանը»,- նշել է նա։