Վարշավան եւ Վաշինգտոնը մոտ են Լեհաստանում ԱՄՆ ռազմական ներկայությունը, ներառյալ զորակազմը եւ ենթակառուցվածքը մեծացնելու համաձայնագրին նախագահ Անջեյ Դուդայի՝ հունիսին Վաշինգտոն կատարելիք այցին ընդառաջ: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։Սակայն տարաձայնություններ կան այն առումով, թե ով է վճարելու շինարարության համար, ինչպես նաեւ, թե որքան կտեւի ամերիկյան առաքելությունը։Լեհաստանի եւ ԱՄՆ ներկայացուցիչները հույս ունեն, որ գործարքը, որն առաջին անգամ Վարշավան ներկայացրել է սեպտեմբերին, կարժանանա Դուդայի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավանությանն այցի ժամանակ։