ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ռուսական զենիթահրթիռային համալիրները չեն խանգարի ԱՄՆ-ին ռազմական գործողություն իրականացնել Վենեսուելայում: Ըստ նրա` խոսքը այն համալիրների մասին է, որոնք առկա են Վենեսուելայի բանակում: Պոմպեոն նշել է, որ, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրավիճակի ռազմական լուծում ընտրի, ամերիկացի զինծառայողները կանեն դա: