Ռուսաստանը ողջունում է Անկարայի բականաչափ կոշտ և անդրդվելի դիրքորոշումը С-400 համակարգերի գնման հարցում՝ ի հեճուկս Վաշինգտոնի ճնշումների: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը "Москва. Кремль. Путин" հաղորդմանը տված հարցազրույցում: «Սկզբունքորեն կարելի է մատների վրա հաշվել այն երկրները, որոնք ունակ են իրենց ինքնիշխան և ինքնուրույն պահել: Ե՛վ Ռուսաստանը, և՛ Թուրքիան այդ երկրների շարքին են դասվում»,- հավելել է Պեսկովը: