ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի անդամների ծախսերի բաժանման բեռը զգալիորեն բարելավվել է այն բանից հետո, երբ ինքը նախագահ է դարձել։Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ հանդիպման ժամանակ Թրամփը նշել է, թե կուզեր, որ ՆԱՏՕ-ի անդամները ՀՆԱ-ի ավելի քան 2 տոկոս վճարեն։ Նա ասել է, որ գոհ է պաշտպանական նպատակներով դաշնակիցների աճող ծախսերից։«Տեղի է ունեցել հսկայական առաջընթաց, եւ ՆԱՏՕ-ն շատ ավելի ուժեղ է դարձել»,- հայտարարելէ Թրամփը։Խոսելով Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից սպառնալիքների մասին՝ Թրամփը նշել է, որ կուզեր ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի հետ լավ հարաբերություններ հաստատել։ «Այդպես էլ կլինի»,- ասել է նա։«Ես հուսով եմ, որ մենք Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ կունենանք։ Կարծում եմ՝ մենք լեզու կգտնենք Ռուսաստանի հետ»,- ասել է Թրամփը։