Ռուսաստանը ստիպված է պատրաստվել ԱՄՆ-ի կողմից միջին հեռահարության հրթիռների պոտենցիալ տեղակայմանը: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված մեկնաբանությունում: «ԱՄՆ-ն ակտիվորեն մշակում է միջին հեռահարության հրթիռային նոր համակարգեր: Ստիպված ենք պատրաստվել դրանց պոտենցիալ տեղակայմանը»,- ասվում է հաղորդագրությունում և նշվում, որ ՌԴ-ն թույլ չի տա, որ իր պատասխան քայլերը մեկնաբանվեն որպես Ռուսաստանի կողմից հրթիռային սպառնալիք: