Վենեսուելայի բանակը պահպանության տակ է վերցրել երկրի էներգամատակարարման համակարգի ռազմավարական օբյեկտները, իսկ Էլեկտրահաղորդման գծերի նկատմամբ կատարվում է օդային հսկողություն: Այս մասին հայտարարել է Բոլիվարյան Հանրապետության պաշտպանության նախարար Պադրինո Լոպեսը՝ հանդես գալով երկրի պետական հեռուստատեսության եթերում: Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պաշտպանության նախարարությանը հանձնարարել էր ապահովել էներգամատակարարման համակարգի պահպանությունն էլեկտրականության՝ երկրի պատմության մեջ խոշորագույն անջատման ֆոնին: