Եգիպտոսը պատասխանել է Թուրքիայի քննադատությանը Կահիրեում ԵՄ եւ ԱՊԼ գագաթաժողովի հետ կապված։ Արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «Մուսուլման եղբայրների» հետ համագործակցության մեջ, տեղեկացնում է AFP-ն։«Էրդողանի հայտարարությունները վկայում են ատելության մասին եւ խոսում «Մուսուլման եղբայրներին» Թուրքիայի մշտական աջակցության մասին»,- ասել է Եգիպտոսի ԱԳՆ ներկայացուցիչը։Նա մեղադրել է Էրդողանին երկերեսանիության մեջ՝ նշելով Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների մասին։