ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Էնդրյու Մաքքեյբը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատացել ԱՄՆ հետախուզությանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի պատճառով: Խոսքը գնում է Հյուսիսային Կորեայում բալիստիկ հրթռիների առկայության մասին, որոնք ունակ են հասնել ԱՄՆ-ի տարածք: «Թրամփը հայտարարեց, որ չի հավատում, որ նման հրթիռներ գոյություն ունեն, քանի որ նախագահ Պուտինն ասել է իրեն, որ նման հրթիռներ չկան»,- պատմել է Մաքքեյբը CBS-ին տված հարցազրույցում: «Ինձ համար միևնույնն է, ես հավատում եմ Պուտինին պատասխանել է այն ժամանակ Թրամփը»,- պատմել է Մաքքեյբը: