ԱՄՆ-ում ձերբակալված իրանական Press TV հեռուստաալիքի լրագրողին ազատ են հարձակել: Այս մասին հայտնել է կնոջ հարազատներից մեկը: Մարիզե Հաշեմին ձերբակալվել է հունվարի 15-ին, Սեն Լուիսում, փաստագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ՝ նվիրված ոստիկանության կամայականություններից աֆրոամերիկացիների պաշտպանությանը:Ձերբակալվածի որդին ասել է, որ իր մայրը ինչ-որ գործով կարևոր վկա է: Նրա դեմ մեղադրանք չի առաջադրվել: