Վենեսուելայում ԱՄՆ-ի հիմնական նպատակը նավթի եւ այլ ռեսուրսների ձեռքբերումն է, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում:«Կա մի քանի պատճառ: Գլխավոր պատճառը վենեսուելական նավթի ձեռքբերումն է, որովհետեւ մենք ունենք աշխարհում հավաստագրված նավթի ամենամեծ պաշարները: Մենք հավաստագրում ենք այն, ինչը լինելու է ոսկու ամենամեծ պաշարն աշխարհում։ Մենք ունենք աշխարհի ողջ խոշորագույն գազային պաշարները չորրորդ մասը, ադամանդների, խմելու ջրի, ալյումինի, երկաթի եւ կոլտայի հսկայական պաշարներ: Մենք էներգետիկ ռեսուրսների, բնական ռեսուրսների գերտերություն ենք», - ասել է նա: