Դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը դժգոհություն է հայտնել, որ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգները դուրս է բերում Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից (ՓՄՀՀՊ) բավարար աշխատանք չկատարելով մյուս երկրներին համոզելու, որ Ռուսաստանն է պատասխանատու դրա խախտման համար: «Մենք պետք է ավելի լավ աշխատեինք, որպեսզի ոչ միայն ամերիկացիներին, այլեւ ռուսներին ու եվրոպացիներին հասկանալի դառնար, որ ռուսներն են խախտել ՄՓՀՀՊ-ի գծով իրենց պարտավորությունները»,- հայտարարել է Քլինթոնը: Դրա հետ մեկտեղ Քլինթոնը նշել է, որ առանց Ռուսաստանի հետ որեւէ այլ համաձայնագրի շուրջ բանակցությունների պայմանագրից դուրս գալը «մեծացնում է անկանխատեսելիությունը» տարածաշրջանում: «Վերջին բանը, ինչ այժմ հարկավոր է աշխարհին, միջուկային սպառազինությունների մրցավազքն է»,- ասել է Քլինթոնը Ջորջթաունի համալսարանի կողմից կազմակերպված միջոցառմանը: Վրաստանում ադրբեջանցիներին թույլատրել են բողոքի ակցիա անցկացնել Միխայիլ Ավագյանի կիսանդրու տեղադրման դեմ Թբիլիսիի քաղաքապետարանը թույլատրել է Վրաստանում բնակվող ադրբեջանցիներին բողոքի ակցիա անցկացնել` Արցախյան հերոս Միխայիլ Ավագյանի կիսանդրու տեղադրման դեմ. հայտնում է Report-ը: Նշվում է, որ ակցիան կանցկացվի փետրվարի 8-ին` երկրի խորհրդարանի շենքի մոտ:Ակցիայի մասնակիցները մտադիր են պահանջել կիսանդրու ապամոնտաժումը: Կիսանդրու տեղադրումը առաջացրել է Ադրբեջանի դժգոհությանը: