ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ չի պաշտպանում նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի հնարավորությունը: «Ես իմպիչմենտի կողմնակից չեմ: Եվ դա նորություն է, որովհետեւ ես երբեք այդ մասին չեմ ասել մամուլին: Չեմ կարծում, որ մենք պետք է գնանք այդ ճանապարհով, քանի որ դա կպառակտի երկիրը: Եվ Թրամփը պարզապես չարժի էլ դրան»,- ասել է Փելոսին The Washington Post թերթին տված հարցազրույցում: Հունվարի սկզբին Թրամփը, ամփոփելով Սպիտակ տանը Կոնգրեսի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքները, որը նվիրված էր բյուջետային միջոցների բացակայության պատճառով դաշնային կառավարության աշխատանքի դադարեցման հարցին, հայտարարել էր, թե Փելոսիից հավաստիացումներ է ստացել, որ դեմոկրատները չեն պատրաստվում իմպիչմենտի հարց առաջադրել: