ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ չի ծրագրում 2020-ին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում:«Ես չեմ առաջադրվի, բայց կշարունակեմ աշխատել, ասել եւ պաշտպանել այն, ինչին հավատում եմ»,- ասել է Քլինթոնը։Մինչ այդ տեղեկացվել էր, որ դեմոկրատ սենատոր Բեռնի Սանդերսը հաստատել է, որ մտադիր է 2020 թվականին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։Սանդերսը մրցակցում էր Քլինթոնի հետ 2016թ. ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից որպես թեկնածու առաջադրվելու համար։