ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից սենատորը մեղադրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին «իշխանությունը չարաշահելու մեջ, որը զարհուրելի է»: Թրամփի հայտարարած արտակարգ դրությունը հրահրել է անխտիր բոլոր դեմոկրատների բացասական արձագանքը:«Այդ իշխանության չարաշահումը զայրացնում է»,- գրել է Բուքերն իր թվիթերյան էջում:Նախագահի պաշտոնին հավակնող դեմոկրատները կոչ են անում Թրամփին անհապաղ չեղարկել Մեքսիկայի սահմանին արտակարգ դրությունը:«Նախագահի անառողջ հավակնություններով թելադրված նախագծերի համար արտակարգ դրություն հայտարարելը պարզապես ծիծաղելի է»,-համարում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգից սենատոր Քամալ Հարիսը: