ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է անկայուն իրավիճակը Մերձավոր Արևելքում: ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն մասնակիցներին տեղեկացրել է Սիրիա այցի ու այնտեղ ունեցած շփումների մասին: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ընդգծվել է, որ տարածաշրջանում տիրող բավականաչափ անկայուն և լարված իրավիճակը չպետք է սադրվի այն երկրների չմտածված գործողություններով ու հայտարարություններով, որոնք անմիջական կապ ունեն կարգավորման գործընթացի հետ»,- ասել է նա: