Ղրիմի թեման մեկընդմիշտ փակված է, և «օկուպացիա» ու «անեքսիա» տերմինները ո’չ դե ֆակտո, ո’չ դե յուրե կիրառելի չեն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկիի խոսքերն այն մասին, որ Վլադիմիր Պուտինը պետք է վերադարձնի օկուպացված տարածքները և փոխհատուցում վճարի: «Այն ամենը, ինչ տեղի է ունեցել Ղրիմում, արվել է, ի դեպ, Ուկրաինայի օրենսդրության համաձայն, միջազգային իրավունքի հիման վրա»,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ ասել է նա: