23.04.2025
Զելենսկին ձայների եռակի գերակշռությամբ հաղթում է նախագահական ընտրություններում
prev Նախորդ նորություն

Շրի Լանկայում պայթյունների զոհերի թիվը հասել է 290-ի. շուրջ 500 վիրավոր կա

Շրի Լանկայում ապրիլի 21-ի առավոտյան տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 290-ի, ևս 500 վիրավոր կա: Այս տվյալները վերջնական չեն, քանի որ հարյուրավոր մարդիկ հիվանդանոցներում են, հայտնում է BBC-ին:


Ապրիլի 21-ին Շրի Լանկայի տարբեր եկեղեցիներում և հյուրանոցներում 8 պայթյուն է եղել: Երկրում պարետային ժամ է հայտարարվել:


Տեղական իշխանությունները հայտնում են, որ զոհվածների թվում առնվազն 27 օտարերկրացի կա, այդ թվոմ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Պորտուգալիայի, Հնդկաստանի և Նիդերլանդների քաղաքացիներ, գրում է Պանարմենիանը:


ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է Շրի Լանկայում պայթյունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների կամ ազգությամբ հայերի առկայությունը:


Պաշտպանության նախարար Ռուվան Վիջեվարդենան գնահատել է պայթյունները որպես կրոնական ծայրահեղականների ահաբեկչական հարձակում: Ոստիկանությունը հայտարարել է 13 կասկածյալիձերբակալության մասին:Շրի Լանկայի կառավարության 2 նախարար իրավապահ մարմիններին մեղադրել է չհամաձայնեցված գործելու մեջ:


Պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել:


Դեռևս ոչ մի կազմակերպություն չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը:

ԱՄՆ-ն ծրագրում է ամբողջությամբ արգելել Իրանից նավթի արտահանումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան