Ուկրաինացի կատակերգու, «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահ, դերասան Վլադիմիր Զելենսկին ձայների եռակի գերակշռությամբ հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:
Այս մասին, BBC-ի փոխանցմամբ, վկայում են Ազգային էքզիթ փոլի արդյունքները, որոնք հրապարակվել են անմիջապես ընտատեղամասերի փակվելուն պես: Նշվում է, որ էքզիթ փոլն անցկացրել են միջազգային կազմակերպությունները, որոնք չեն պաշտպանում թեկնածուներից որեւէ մեկին:
Տվյալների համաձայն՝ Զելենսկու օգտին քվեարկել է ուկրաինացիների 73.2 տոկոսը, Պորոշենկոյի օգտին՝ 25.3: Էքզիթ փոլն անցկացվել է 300 ընտրատեղմասում հարցաթերթիկի գաղտնի լրացմամբ: Հարցմանը մասնակցել է 750 ընտրող:
Հարցումն իրականացվել է Տնտեսական և քաղաքացիական հետազոտությունների ուկրաինական կենտրոնի, «Ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամի և Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի կողմից:
Բացի այդ, ТСН հեռուստաալիքի պատվերով անցկացված «Համաուկրաինական էքզիթ փոլի» տվյալներով՝ առաջատար Զելենսկին ստացել է ընտրողների ձայների 72.7 տոկոսը, Պորոշենկոն՝ 27.3:
Վլադիմիր Զելենսկին արդեն շնորհակալություն է հայտնել ընտրողներից աջակցության համար: Պորոշենկոն եւս հայտարարել է, որ ընդունում է ընտրությւոնների արդյունքները: Նրա խոսքով, էքզիթ փոլի արդյունքները հիմք են զանգահարել եւ շնորհավորել իր մրցակցին:
Նա նաեւ հայտարարել է, որ թողնում է նախագահի պաշտոնը, սակայն չի հեռանում մեծ քաղաքականությունից:
Այսպիսով Ուկրանայում կայացած նախագահական ընտրություններին հաղթում է Զլենինսկին, որը ողջ ընտրապայքարի ժամանակ գրեթե հարցազրույցներ չի տվել ու ընտրողների հետ մեծ հանդիպումների չի մասնակցել:
Հիշեցնենք, որ այսօր անցկացվում էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում էին առաջին փուլում ամենից շատ ձայներ հավաքած թեկնածուները՝ Վլադիմիր Զելենսկին և Պյոտր Պորոշենկոն: