26.11.2024
Թրամփը Մյուլլերի հետաքննության մասին. «Խաղն ավարտված է»
prev Նախորդ նորություն

Մյուլլերի զեկույցում ընտրություններին Մոսկվայի «միջամտության» ոչ մի ապացույց չկա. ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի հրապարակված տարբերակը ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության ոչ մի ապացույց չի պարունակում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Գեորգի Բորիսենկոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Զեկույցը հաստատում է որեւէ փաստարկի բացակայությունը, թե Ռուսաստանն իբր միջամտել է ամերիկյան ընտրություններին,- ասել է նա,- ոչ մի ապացույց դրանում չկա։ Փաստորեն, զեկույցի հեղինակները ընդունել են, որ իրենք նման զեկույց չունեն»։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հինգշաբթի հրապարակել է ամերիկյան հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի ամփոփոիչ զեկույցը, որը հետաքննում էր Մոսկվային վերագրվող միջամտությունը 2016-ի ամերիկյան ընտրություններին։ Հատուկ դատախազը պնդում է, որ Ռուսաստանը փորձել է ազդեցություն գործել 2016-ին ԱՄՆ նախագահի ընտրարշավի ընթացքի վրա։


Ընդ որում՝ Մյուլլերը խոստովանել է, որ հետաքննությունը չի հայտնաբերել Ռուսաստանի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դավադրության մասին։